A
A
Կորոնավիրուսից մահացել է ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավար Անդրանիկ Անդիկյանը
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսային նոր համավարակի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավար, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Արհեստակցական միության ղեկավար, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս Անդրանիկ Անդիկյանը:
«Լինելով Հայաստանում ձյուդոյի նվիրյալներից, մասնագիտական կյանքը նվիրելով ՀՀ-ում սպորտի զարգացմանը և ՀՖԿՍՊԻ-ին, մշտապես ներդնելով մարդկային և մասնագիտական որակները, եղել է սիրված, գնահատված բոլորի կողմից:
Ցավում ենք մեծ կորստի համար, վշտակցում ընտանիքին, հարազատներին, սիրված մարզչի սաներին:
Նա իր վառ անհատականությամբ միշտ կմնա մեր սրտերում...», - նշված է ՀՖԿՍՊԻ-ի հաղորդագրության մեջ։
Անդրանիկ Անդիկյանը 61 տարեկան էր։