Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան
A A
Հասարակություն

100 մլն գրավի դիմաց Ծառուկյանը ազատ արձակվեց (տեսանյութ)

100 մլն դրամ գրավի դիմաց Ծառուկյանը ազատ արձակվեց։ Այս մասին հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։

Դիլբանդյանի խոսքով Առաջին ատյանի դատարան դիմելու հիմքը երկրում ստեղծված նոր իրավիճակն է' ռազմական դրությունը, որն էլ հաշվի առնելով, դատարանը, ըստ փաստաբանի, կայացրել է արդարացի որոշում։

Դիլբանդյանն ասաց՝ աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի կարողանան այսօր վճարել գրավը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։