Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa hajastan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը 101-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: 

Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքը և վարկանիշային 1215 միավորով զբաղեցնում է 101-րդ տեղը: Նրա վերջին մրցակից Էստոնիայի ընտրանին նահանջել է մեկ աստիճանով և այժմ գտնվում է 109-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից Վրաստանը զբաղեցնում է 86-րդ, իսկ Հյուսիսային Մակեդոնիան՝ 65-րդ տեղը:  

Աղյուսակի առաջին հնգյակը մնացել է անփոփոխ՝ Բելգիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Անգլիա, Պորտուգալիա: Իսպանիայի ընտրանին բարձրացել է 6-րդ տեղ՝ դուրս մղելով Ուրուգվային: Արգենտինան արդեն 8-րդ հորիզոնականում է, որը մինչ այդ զբաղեցնում էր Խորվաթիան: Լավագույն տասնյակը եզրափակում է Կոլումբիայի հավաքականը:

Ազգային հավաքականների դասակարգման հաջորդ աղյուսակը ՖԻՖԱ-ն կհրապարակի նոյեմբերի 26-ին: