Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert kanajq
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտը» կհանդիպի «Ժիլստրոյ-2» թիմի հետ

Հայաստանի կանանց ֆուտբոլի չեմպիոն «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման 1-ին փուլում կմրցի Խարկովի «Ժիլստրոյ-2» թիմի հետ: Դա հայտնի դարձավ ՈՒԵՖԱ-ի գրասենյակում այսօր կայացած վիճակահանությունից հետո:

Մրցաշարի նոր մրցակարգով այս փուլում հաղթողը կորոշվի մեկ խաղում: Վիճակահանությամբ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին կամ 4-ին, Ուկրաինայում:

«Ժիլստրոյ-2» - «Ալաշկերտ» խաղի հաղթողը որակավորման 2-րդ փուլում կհանդիպի Ղազախստանի չեմպիոն «Օկժետպեսի» հետ: