Բացել լրահոսը Փակել լրահոսը
1032403
A A
Պաշտոնական

Կատալունիայի խորհրդարանը Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչությանը թիրախավորումը դատապարտող բանաձև է ընդունել

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են.

«Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա»: