Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«12 վոլտից 220 վոլտ դարձված սարքերից օրական մի քանի հարյուր միավոր ուղարկվում է ճակատ»․ Ա․ Հովհաննիսյան (տեսանյութ)

Պռոշյան 12 հասցեում գտնվող առանձնատան բակում հավաքվում են տարբեր մասնագիտության, տարիքի և սեռի մարդիկ, որոնք ցանկանում են ինչ-որ բանով օգտակար լինել թիկունքում առաջնագծի մեր զինվորներին: Այստեղ կամավորների թիմը հոսանքի անխափան սարքերը՝ UPS-ները վերապրոֆիլավորում է 12 վոլտ հոսանքից 220 վոլտ ստանալու համար:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, նման փոխարկիչների մեծ կարիք կա և սա իր ընկերների նախաձեռնություններից է, ընդ որում ոչ առաջինը, նրանք կազմակերպել և կազմակերպում են տարբեր տիպի օգնություններ:

«Սա կոնկրետ պրոֆիլավորված աշխատանք է, ներգրավված են մասնագետներ և նաև նրանք ովքեր որպես աշխատուժ օգնում են: Նման սարքերը շատ պետք են, որովհետև բանակում բազում էլեկտրական սարքավորումներ են հայտնվել այսօր՝ գիշերային սարքեր, նշանոցներ, ռադիոկապի միջոցներ, որոնք շատ տարբեր են, բայց որոնց մի բան է անհրաժեշտ, որ 12 վոլտ հոսանքից փոխակերպվի 220 վոլտի: Օրական մի քանի հարյուր միավոր պատրաստվում և ուղարկվում է ճակատ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում