Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Անվճար կինոցուցադրություն` արցախցի երեխաների համար (տեսանյութ)

Վեդիում ժամանակավորապես ապաստանած  արցախցի  շուրջ 30 երեխաներ «Մոսկվա» կինոթատրոնում  էին։  Էկրանին Գոռ Կիրակոսյանի « Ազնիվ գողեր» կատակերգությունն է։  Երեխաները կիսվում են տպավորություններով։

  Սա արցախցի երեխաների երկրորդ խումբն է, որ այցելել է կինո «Մոսկվա»՝  տնօրինության հայտարարությունից հետո։ Կինոթատրոնը հայտարարել է, որ ֆիլմերի անվճար ցուցադրություններ է սկսում նրանց համար։

Ցուցադրությունները կազմակերպվում են փոքր դահլիճում՝  պահպանելով հակահամաճարակային կանոնները։

Երեխաներին Երևան բերելու միտքը Վեդու երիտասարդներին է եղել, ովքեր պատերազմի առաջին օրերից կամավորական աշխատանք են իրականացնում իրենց քաղաքում։

Երեխաները  «Մոսկվա» կինոթատրոնից հետո շտապեցին Երեւանի կենդանաբանական  այգի։