Ստորագրահավաք Կապանում
Աջակցիր «Ա1+»-ին«Արտասահմանյան երկրներում ուրանի հանքերի շահագործումը եկամուտներ է բերում, բայց մեր փոքր երկրի համար այդ անչափ վտանգավոր է»։
Այսօր հրավիրված մամուլի սուլիսում հայտարարեց «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի» տնօրեն Արմեն Փարսադանյանը:
Հենց այդ նպատակով «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը» եւ «Ազատամարտ» կոմիտեն ստորագրահավաք են սկսել։
Ընդ որում` ընտրվել է ստորագրահավաքի «ժողովրդավարական» ձևը։ Ձեռնարկին մասնակցողը կարող է իր տեսակետը արտահայտել` նշում կատարելով կողմի, դեմի կամ ձեռնպահի միջև։
Նախաձեռնողնեևը վստահ են, որ հասարակության մեծ մասը չի ցանկանում, որ սկսվեն ուրանի հարստացման աշխատանքները։ Իսկ եթե կառավարությունը հաշվի չառնի հանրային կարծիքը, ապա կընտրվեն պայքարի այլ ձևեր։
«Ցանկացած դեմոկրատ երկրում հանրային կարծիքը հաշվի է առնվում։ Չեմ կարծում, որ մեր կառավարությունը կանտեսի այդ կարծիքը։ Հակառակ դեպքում մենք կդիմենք խաղաղ բողոքի ցույցերի»,-ասաց պարոն Փարսադանյանը։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը օրերս հայտարարել է, որ Հայաստանում ուրանի ծրագիրը իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը, պատրաստ է հունիսի առաջին կեսերին շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին նոր քննարկում անցկացնելու Կապանում։
Արմեն Փարսադանյանը ծանոթ չէ նախարարության այս հայտարարությանը, բայց կողմնակից է ցանկացած քննարկման։
Արմեն Դավթյան, «Սոսի» Հ/Ը