Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Պաշտոնական

Տարիներ շարունակ միջազգային կառույցները հրաժարվել են Արցախ այցելել․ որի հետեւանքով․․․ ․ ՀՀ ՄԻՊ

Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․
 
Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն:
 
Ժամանակն է ապացուցելու, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվող՝ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է ու պատրանք, այլ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք:
 
Ժամանակն է ապացուցելու, որ երեխայի երջանիկ մանկության իրավունքը, իր երեխային խաղաղ երկնքի տակ դաստիարակելու մոր իրավունքը կամ կյանքն արժանապատիվ վայելելու տատիկ-պապիկների իրավունքը դեռ որևէ մեկը չի վերացրել. որևէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա և վերջ!
 
[In ??]
 
Mass destructions and atrocities committed by Azerbaijani armed forces in Artsakh (Nagorno Karabakh) are consequences of international and especially human rights organizations’ continuous denials to visit Artsakh, despite numerous calls, invitations and earnings from our side. They have to document all these violations physically being in Artsakh; they have to see and perceive everything in person.
 
It is time to prove that the principle “No one should be left behind and no human right ignored” being stated at very high levels, is not just a nice expression and an illusion, but a principle that protects real people in real life.
 
It is time to show that no one has canceled the right of a child to enjoy happy childhood; mother’s right to grow up her child in peace and the right of grandmothers and grandfathers to enjoy their lives in dignity; that no political reason can affect human rights protection.