Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Ամոթ BBC-ին». Բրիտանահայերը բողոքի ակցիա են անցկացրել BBC-ի դիմաց (տեսանյութ)

Բրիտանահայերը BBC մեդիաընկերության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել «Ամոթ BBC-ին», «Ներկայացրեք ճշտմարտությունը», «Զեկուցեք, թե ինչ է կատարվում», «Զեկուցեք, որ նրանք ռմբակոծում են խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները» կոչերով։ «Հավաքը հենց դրա դեմ էր, որ մենք չենք ուզում, որ BBC-ն բառախաղերով, վերնագրերի մեջ խույս տալով ներկայացնի իրականությունը, այլ ներկայացնի, որ սա միանշանակ ադրբեջանական ագրեսիա է, որ սա նրանց կողմից հրահրված պատերազմ է։ Մենք ձգտում ենք խնդիրը լուծել խաղաղության միջոցով»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասել է Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ ցույցին մասնակցել է 150-200 մարդ։ Ակցիան լուսաբանել են լրագրողներ։ «Մեր թիրախը հենց BBC-ի ունկնդիրն էր, այսինքն՝ երբ բրիտանական հասարակությունը լսում է, BBC-ն ընդունում է որպես ճշմարտության աղբյուր։ Այս միջոցառման շնորհիվ նրանք կսկսեն կասկածի տակ դնել, թե ինչպես է BBC-ն ներկայացնում: Այս առումով, կարելի է ասել, որ հաջողված ակցիա էր»,- նշել է Տիգրան Ալեքսանյանը։ Այս ցույցից հետո հայերը բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ։