A
A
Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն կրկին նամակով դիմել է միջազգային կառույցներին՝ ադրբեջանական ագրեսիան Արցախում դադարեցնելու համար: Այս կապակցությամբ նա իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.
«Որպես «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի բարի կամքի դեսպան, մենք խաղաղության կոչ ենք անում և Միավորված ազգերի կազմակերպությանը խնդրում ենք դիմել գործնական քայլերի», - գրել է ֆուտբոլիստը:
Հավելենք, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ին ուղղված նամակի տակ ստորագրել է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, 2016թ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: