Բացել լրահոսը Փակել լրահոսը
1031592
A A
Քաղաքականություն

Մատվիենկոն լուրջ սպառնալիք է համարում ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների ներթափանցումը

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է այդ հակամարտության միջազգայնացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Թեև դա հերքվում է, բայց արդեն այդ մասին հայտարարել են եւ Ռուսաստանի, եւ Ֆրանսիայի արտաքին հետախուզությունը եւ շատերը: Նրանք արձանագրել են այլ պետություններից ավազակախմբերի, ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններում»,- նշել է Մատվիենկոն:

 

Նա ընդգծել է, որ սա շատ լուրջ պատմություն է և շատ լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այն տարածաշրջանի համար, ընդհանուր առմամբ, մեծ վտանգ է ներկայացնում:

«Անթույլատրելի է այդ լուրջ հակամարտության միջազգայնացումը: Չի կարելի այլ պետությունների ներգրավել, այլապես դա կարող է հանգեցնել մեծ աղետի»,- եզրափակել է Մատվիենկոն: