Բացել լրահոսը Փակել լրահոսը
21712_Erevani_qaxaqapetaran_M
A A
Պաշտոնական

«Ապատեղեկատվություն են տարածում, իբր այս օրերին քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռքբերել»

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Որոշ օգտատերեր ապատեղեկատվություն են տարածում, իբր այս օրերին Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռքբերել։

Հայտնում ենք, որ սույն տեղեկությունը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։
 
ՀՀ իրավապահ մարմինները, ռազմական դրության ռեժիմից բխող իրավակարգավորումների համապատասխան, ապատեղեկատվությունը տարածող բոլոր օգտատերերի եւ լրատվամիջոցների նկատմամբ այս պահին անհրաժեշտ գործողություններ են իրականացնում»։