Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Տալլինում խաղից առաջ այցելել է հայկական եկեղեցի

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հայկական եկեղեցի: 

Ինչպես նշում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, եկեղեցում նրանց դիմավորել են Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Տալլինի «Արարատ» հայկական ակումբի պատանի ֆուտբոլիստները:

Եկեղեցում մոմ վառելուց հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվել են հայկական խաչքարի մոտ: Տեղի «Արարատ» ակումբի պատանի ֆուտբոլիստները ակումբային շարֆեր են նվիրել հավաքականի ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ այսօր Տալլինում տեղի կունենա ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի Էստոնիա – Հայաստան հանդիպումը: