Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ukraina
A A
Սպորտ

Ուկրաինայի նախագահը ստորագրել է սպորտի զարգացման նոր օրենք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր օրենք է ստորագրել, ըստ որի որոշակի փոփոխություններ են մտցվել երկրում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման օրենսգրքում: Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: 

Օրենքն առաջարկվել էր սեպտեմբերի 17-ին, Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից:  

«Օրենքը նախատեսում է պետական ​​և քաղաքային գույքի վարձակալության իրավունքի տրամադրում պետական ​​և քաղաքային մարզական ակումբներին, մանկապատանեկան մարզադպրոցներին, բարձրագույն մարզական դպրոցներին, օլիմպիական ուսումնական կենտրոններին, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական մարզական կենտրոններին, մարզա-առողջարարական հաստատություններին, հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոններին, ինչպես նաև օլիմպիական, պարալիմպիկ և դեօլիմպիկ խաղերի նախապատրաստման բազաներին», - նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Օրենքը ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրությունից մեկ ամիս հետո: