ՍԴ նախագահի ընտրություններ են սպասվում. Շաթիրյանն ու Վաղարշյանը չեն ուզում առաջադրվել. aravot.am
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ սահմանադրական դատարանում այսօր աշխատակարգային նիստ է ընթանում, որի արդյունքներով պետք է ՍԴ նախագահի եւ փոխնախագահի ընտրության գործընթացը տեղի ունենա, գրում է aravot.am-ը:
Ազգային ժողովի՝ այս տարի ընդունած սահմանադրական փոփոխությունների արդյունքում լիազորությունները դադարեցված նախագահ Հրայր Թովմասյանը դատարանի շենք մտնելուց առաջ լրագրողների հարցերին չարձագանքեց:
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն էլ անդրադարձավ տեղեկություններին, թե վերջերս ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանն արդեն ինքնահռչակ ՍԴ նախագահ է եւ աշխատակազմին հրահանգել է իրերը հավաքել՝ սեփական թիմին բերելու համար: «Ոչ: Աշխատակազմի ղեկավարը ես եմ, եւ աշխատակազմում նման հայտարարություն չի եղել»,-վստահեցրեց Էդգար Ղազարյանը: Նա հերքեց նաեւ տեղեկություններն այն մասին, որ Երվանդ Խունդկարյանն իրեն աշխատասենյակ է ընտրել, որը հիմա նորոգվում է:
Վերջերս ՍԴ դատավոր ընտրված Արթուր Վաղարշյանն էլ ասաց՝ տեղեկություններ չունի այն մասին, թե ՍԴ դատավորներից ովքեր են առաջադրվել որպես նախագահի թեկնածու. «Միայն մամուլից եմ լսել: Ինքս չէի ցանկանա առաջադրվել որպես նախագահի թեկնածու, որովհետեւ համալսարանի ամբիոնում աշխատանքս կձախողեմ»: Լրագրողները հետաքրքվեցին՝ նախընտրած թեկնածու ունե՞ք: Վաղարշյանը ժպտալով ասաց. «Ես եմ այդ թեկնածուն, բայց չեմ կարող…կներեք, երեխեք ջան, իրավիճակից ելնելով՝ իսկապես տրամադրություն չունեմ շատ խոսելու»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում