Մնացականյանը մեկնում է Մոսկվա
Աջակցիր «Ա1+»-ինԱրտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ի դեպ, ՌԴ ԱԳՆ հայտնում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության ողջ շրջանակը, արտաքին քաղաքական փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ- և ԱՊՀ-ի գծով, դիրքավորումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում և այլ միջազգային հարթակներում: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի միջև 2020-2021 թթ. խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը:
Երկխոսության առանցքային թեմաներից մեկը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի քննարկումը։