Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետը եւ ԱԺ խորհրդի անդամները քննարկել են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը (տեսանյութ)

Վարչապետը հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի,  խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում: