Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 8.10.
A A
Սպորտ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը իրանցի շախմատիստին պարտվեց «Արմագեդոնում»

Նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess շախմատի մրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց 18-ամյա իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Դասական պարտիան անցավ հավասար պայքարում և 31-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Մրցաշարի կանոնակարգով կողմերն անցկացրին ևս մեկ պարտիա՝ «Արմագեդոն»: Մեր շախմատիստը չկարողացավ իրացնել մեկ րոպեի առավելությունը և պարտություն կրեց:

Չորս տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը դասական շախմատում պարտության մատնեց աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանային և տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը, որից երկուսը՝ «Արմագեդոնում»: Նա վաստակել է 9 միավոր:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հոկտեմբերի 10-ին նախատեսած 5-րդ տուրում Լևոն Արոնյանը Սևերով կհանդիպի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը 7 միավորով 3-4-րդ տեղերը բաժանում է Ալիռեզա Ֆիրուջայի հետ: