Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2020-10-08_13-41-45-1024x682
A A
Պաշտոնական

Երկրորդ հարվածը Ղազանչեցոց եկեղեցուն. վիրավորվել են լրագրողներ

 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է․

Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության արդյունքում վիրավորվել են լրագրողներ, որոնցից մեկի իրավիճակը գնահատվում է ծանր:

Ծանր վիրավորում  ստացողը ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնոկը, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները:

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտնել է, որ քիչ առաջ երկրորդ հարվածն է հասցվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն:

«5 րոպե առաջ երկրորդ հարվածը Ղազանչեցոց եկեղեցուն»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Բաբայանը: