Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հյուրընկալել են արցախցի երեխաներին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն այսօր հյուրընկալել են Արցախից Երևան տեղափոխված և «Ուրարտու» ակումբում հանգրվանած երեխաներին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Ֆուտբոլիստները շփվել են երեխաների հետ, նվերներ նվիրել, ապա համատեղ լուսանկարվել:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստությունը ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարում կայանալիք երկու հանդիպումներին: Նախապես հրավիրված 30 ֆուտբոլիստներից այս պահին հավաքականի կազմում մարզվում են 24-ը: Հովհաննես Համբարձումյանը չէր միացել հավաքականին վնասվածքի, իսկ Արշակ Կորյանը՝ հիվանդության պատճառով: Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի որոշմամբ ընդհանուր հայտացուցակից դուրս են մնացել Անդրանիկ Ոսկանյանը, Ալիկ Առաքելյանը, Կարեն Մուրադյանը, իսկ Սևակ Ասլանյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին: