Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-IFZ1x6Js5w
A A
Պաշտոնական

Հայերն արժանի են հարատև խաղաղության. Էլթոն Ջոնի գրառումը

Բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Instagram-ի իր էջում կարմիր քառակուսի պատկերող լուսանկար է տեղադրել՝ խաղաղություն պահանջելով Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի համար։

«Ես այսօր միանում եմ մյուսներին՝ հրապարակելով այս կարմիր քառակուսին, քանի որ մենք խաղաղություն ենք ուզում Հայաստանի համար։

2018 թվականի մայիսին ես այցելել եմ այս գեղեցիկ երկիրն ու հայերի կողմից շրջապատվել եմ բարությամբ ու մարդասիրությամբ։ Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանա-թուրքական ագրեսիային։ Թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը, երկու կողմից էլ կան զոհեր։ Հայերը գեղեցիկ մարդիկ են, նրանք արժանի են հավերժ խաղաղության՝ երկարատև պատմական հալածանքից հետո»,- գրել է նա։