Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Խփել են, բայց չենք վախեցել, սա իմ ամուսնով, երեխաներով նվաճած հողա․ Ստեփանակերտում կյանքը շարունակվում է (տեսանյութ)

Նախօրեին երեկոյան հրետակոծությունից հետո Ստեփանակերտում կան վիրավորներ,  ավիրված բնակելի շենքներ, բայց ոչ խուճապ. մարդիկ շարունակում են ապրել բնականոն կյանքով, իրենց տներն ու բնակավայրը լքել չեն պատրաստվում։

«Խփել են, բայց չենք վախեցել, սա իմ երեխաներով, իմ ամուսնով նվաճած հողա»,-ասում է հրետակոծված Ստեփանակերտի բնակիչուհիներից մեկը և հավելում, որ ապրում են իրենց առօրյայով, առևտուր են անում, մաքրություն անում, ամուր պահում ծառայող տղաների թիկունքը․

«Ես էլ ոչ մի տեղ չեմ գնալու, սա իմ տունն է, իմ հողն է»-ասում է կինը։

Ստեփանակերտում ապրող և աշխատող ազգությամբ ռուս մի կին պատմեց՝ ամուսինը հայ է եղել, տղան ևս պատերազմում զոհվել է, այսօր Արցախը համարում է իրենը։

«Մեր պայքարն է ու պիտի հաղթեք, մենք գնալու տեղ չունենք»,- պնդում է Ստեփանակերտի մեկ այլ բնակչուհի և անցնում իր աշխատանքին։