Բացել լրահոսը Փակել լրահոսը
մակրոն
A A
Քաղաքականություն

Մակրոնը կողմերին խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել. Reuters

րանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի հաջորդաբար հեռախոսազրույցներ է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մակրոնն ասել է, որ աշխատանքը պետք է սկսվի ուրբաթ երեկոյից, քանի որ ինքն ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

Վերջինս կրկնել է նաև հրադադարի իր կոչը: