Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+khachanov 2.10.
A A
Սպորտ

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի կոչը հեռավոր Փարիզից

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը թեև գտնվում է Փարիզում, որտեղ մասնակցում է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությանը, սակայն ուշադիր հետևում է Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Մասնավորապես՝ նա իր Իստագրամում էջում ուշագրավ գրառում է կատարել:  

«Սարսափելի տագնապով եմ հետևում Հայաստանից եկող նորություններին։ Թեպետ ծնվել եմ Ռուսաստանում, սակայն միշտ ասում եմ, որ ունեմ հայկական արմատներ։ Մինչև հոգուս խորքը ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում այն երկրում, որին ես շատ եմ սիրում։ 

Հայերը չեն սկսել և չեն ուզում այս պատերազմը։ Զոհվում են խաղաղ, անմեղ մարդիկ, նույնիսկ երեխաներ։ 

Դադարեցրեք պատերազմը։ Հայերը դեմ են պատերազմին: 

Հայերը խաղաղության կողմն են»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել Արցախի դեմ: Արցախի բանակը շարունակում է պաշտպանողական մարտեր մղել ռազմաճակատի բոլոր ուղղություններում՝ հասցնելով թշնամուն տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ: