A
A
Զելենսկու կուսակցության պատգամավորն Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել
Աջակցիր «Ա1+»-ինԿիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին: Այդ մասին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն, գրում է РИА Новости-ն:
«Ուկրաինան պատրաստ է այսօր տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։ Դա և՛ ռազմական աջակցություն է, և՛ հումանիտար, այն ամենը, ինչ պետք լինի ապագայում։ Սա ռազմական իրավիճակ է», – ասել է նա:
Հիշեցնենք, որ Ժողովրդի ծառա» կուսակցությունից է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: