Բացել լրահոսը Փակել լրահոսը
1578051783_0_206_3156_1981_1920x0_80_0_0_1cf8fcfe4b852702c35e7d976834773f
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան ինքնաթիռ կուղարկի Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողների հետեւից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում վիրավորված ֆրանսիացի լրագրողներին տեղափոխելու համար Ֆրանսիան ինքնաթիռ կուղարկի, գրում է РИА Новости-ն:

 «Շտապօգնության ինքնաթիռը պատրաստ է թռիչքի: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի վիրավորների վիճակը տեղում կայունացվի, նախքան նրանց տարհանումը», - ասել է Մակրոնը, ով ժամանել է Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու:

Հիշեցնենք, որ Le Monde-ի երկու լրագրողները Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել:  Ալլան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: