A
A
Թրամփի, Պուտինի եւ Մակրոնի համատեղ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, խստորեն դատապարտում են հակամարտության գոտու շփման գծում բռնության սրումը: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Մենք սգում ենք զոհերի համար, ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին:
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակցող կողմերի զինված ուժերի միջեւ:
Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պատասխանատվություն վերցնել բարեղխճորեն և առանց նախապայմանների վերսկսելու բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ հակամարտության կարգավորման շուրջ»,- ասված է հայտարարության մեջ: