Բացել լրահոսը Փակել լրահոսը
120629992_798135924355670_3708385310420151293_n
A A
Հասարակություն

«Մեկին այս պահին վիրահատում են». մանրամասներ՝ Արցախում վիրավորված լրագրողների մասին. լուսանկարներ

Հակառակորդի հրետակոծության հետևանքով Մարտունիում վիրավորվել են ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի երկու լրագրող։ Նրանցից մեկին այս պահին վիրահատում են, մյուսին տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ։

Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Արցախի տեղեկատվական կենտրոնից։

Հադրութում գրադերով կրակել են Agence France-Presse (AFP) ֆրանսիական լրատվամիջոցի մեքենայի վրա, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

Մարտունիում վիրավորվել է նաև «24news.am» կայքի լրագրող Սեւակ Վարդումյանը: Լրատվամիջոցի օպերատորը մեզ փոխանցեց, որ վիրավորումը ծանր չէ։

Վիրավորում ստացել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը։

Նշենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը եւ Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ են հրապարակել:

«24news.am և Արմենիա հեռուստաընկերության լրագրողները վիրավոր են»:

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: