Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ստեփանակերտի հոսպիտալում կյանքի ու մահվան կռիվ է․ Զինուժ (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–իր իր էջում նոր տեսանյութ է հրապարակել։

«Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից, իսկ նրանց սրտացավության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է. նրանք պայքարում են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար, ինչպես սեփական որդու համար կպայքարեին»,– գրել է նա։

Տեսանյութում բժիշկներից մեկը պատմում է, որ վիրավորները հիմնականում ուզում են շուտափույթ առողջանալ, որպեսզի շարք վերադառնան։