Բացել լրահոսը Փակել լրահոսը
կռիվ
A A
Պաշտոնական

ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ

 Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները:

Այդ մասին հայտնեցին Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց  հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ: