Բացել լրահոսը Փակել լրահոսը
DD4E1BAD-8175-46D5-A270-4AC14BD94925_w1200_r1
A A
Քաղաքականություն

«Ռուսաստանն ակտիվ կոնտակտի մեջ է բոլոր կողմերի հետ». ՌԴ դեսպանը հրավիրվել էր Հանրային խորհուրդ (տեսանյութ)

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրված էր Հանրային խորհուրդ։ Մինչ նիստի սկսվելը դեսպանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղան։

Ըստ դեսպանի՝ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա․

«ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անում է հնարավորը՝ կողմերին բանակցային սեղան վերադարձնելու և հարցին խաղաղ ճանապարհով լուծում տալու համար։ Ռուսաստանը ակտիվ աշխատում է, ակտիվ կոնտակտի մեջ է բոլոր կողմերի հետ»,-նշեց դեսպանը։

Կոպիրկինն ընդգծեց՝ Ռուսաստանի խնդիրն է տարածարջանում էսկալացիա թույլ չտալ և որպես միջնորդ՝ ստեղծել պայմաններ երկկողմանի ընդունելի ձևաչափով խնդրի լուծման համար: