Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թող իրանք չխափնվեն իրանց զինտեխնիկային․ ազգովի պիտի կանգնենք ու հաղթենք Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Աժ պատգամավոր,  ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը վստահեցնում է՝ Երկրապահ կամավորները կազմ ու պատրաստ են ճակատ մեկնելու․

«Հրաման ենք տվել բոլոր մարզերում ու քաղաքում պատրաստ լինեն, առաջին իսկ պետք եղած դեպքում՝ դուրս գանք ճակատ։ ԵԿՄ-ն սպասում է ՊՆ-ի հրահանգին, ինքնագլուխ ոչ մի բան չի լինելու»։

Ասում է՝ մենք մի պատերազմ ունենք՝ դա 1990-ականներից սկսված պատերազմն է․ «Չկա Տավուշի, չկա Ապրիլյան պատերազմ, սա 90-ականների պատերազմն է, պետք է հիմք դնենք հաղթանակի, թող հասկանան, որ հայ զինվորի հոգին անկոտրուն է։ Արցախյան պատերազմում թե՛ զինտեխնիկայով, թե՛ մարդաքանակով մեզնից առավել էին, բայց մենք կարողացանք հաղթել, թող իրանք չխափնվեն իրանց զինուժին, զինտեխնիկային։ Սա կենացմահու պատերազմի ազգի համար։ Ազգովի  համախմբված պիտի կանգնենք ու հաղթենք։ Ուրիշ տարբերակ չկա»։

 

Մանրամասները՝  տեսանյութում