Բացել լրահոսը Փակել լրահոսը
4444
A A
Պաշտոնական

Կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածվել արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի վերաբերյալ:

AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն իր խորը անհանգստությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի սրացմամբ: 

«Ուշադիր զննում ենք հանգամանքները, որոնք հանգեցրել են սրացման: Կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար: Ցավակցում ենք զոհերի բարեկամներին ու մտերիմներին»,- ասված է հաղորդագրության մեջ: