A
A
Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի համանախագահի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել իր հույն գործընկերոջ՝ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսի հետ։
Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է այսօր վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամու սանձազերծած ակտիվ հրետակոծությունները։ Նա նաև նշել է, որ իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։