Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել, կրել է զգալի կորուստներ․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Ադրբեջանական զորքերը լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման տարբեր հատվածներում։

Մարտական գործողությունները այս պահին էլ թեժ են։ Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի է ունեցած ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա  հավաստմամբ՝  հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել, կրել է զգալի կորուստներ։

Նրա խոսքով մեր կողմից կան որոշակի վնասներ, դրանք բավականին չնչին են։

Զոհերի և վիրավորների թվային տվյալների մասին Հովհաննիսյանը հստակ որևէ ինֆորմացիա չներկայացրեց , ասաց մանրամասները առաջիկայում կհայտնեն։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, Հովհաննիսյանը հայտնեց, որ հարվածներ եղել են նաև Վարդենիսի ուղղությամբ, ոչ ինտենսիվ։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է նաև բանակային օդուժ' ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ ԱԹՍ-ներ և այլն,- հայտնեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով ապացույցները բազում են, որ հարձակում սկսվել է հենց հակառակորդի կողմից։

Գործողությունների մասշտաբը փոքր կամ տեղային չէ, բայց զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրները կատարում են փայլուն,- վստահեցրեց նա։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հավելեց մեր դիվանագիտական կորպուսը արտակարգ ռեժիմով աշխատում է, ԱԳ նախարարը ամենժամյա կապի մեջ է Մինսկի խմբի համանախագահների, Ռուսաստանի, Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ, աշխատանքներ են տարվում գործընկերներին համապարփակ և ճիշտ տեղեկատվություն տրամադրելու հարցում։