Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Հայտարարվել է ընդհանուր զորահավաք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն ՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում հայտարարվել է ընդհանուր զորահավաք: Ըստ հրամանագրի՝ Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է իրենց իրավասությունների շրջանակներում ապահովել զորահավաքային առաջադրանքների և միջոցառումների իրականացումը: