Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess club
A A
Սպորտ

«Հայկական արծիվներ» շախմատի թիմը մտել է PRO Chess League-ի եզրափակիչ

Արագ շախմատի առցանց լիգայի՝ PRO Chess League-ի 4-րդ խաղարկությունում կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները:

Հայաստանը ներկայացնող «Հայկական արծիվներ» թիմը 9:7 հաշվով հաղթել է «Կանադայի շախմատային պոետներ» թիմին, որի կազմում հանդես են գալիս տարբեր երկրների առաջատար շախմատիստներ՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, նիդեռլանդցի Անիշ Գիրին, խորվաթ Իվան Սարիչը, նորվեգացի Թարի Արիանը: 

Մեր թիմից 2,5-ական միավոր են վաստակել իրանցի Փահրամ Մաղսուդլուն և հնդիկ Ռաունակ Սադվանին: Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը թիմին բերել են 2-ական միավոր:

Եզրափակիչում «Հայկական արծիվները» կմրցեն ԱՄՆ ներկայացնող «Սենթ-Լուիսի Արքեպիսկոպոսներ» թիմի հետ, որը կազմված է երկրի ուժեղագույն շախմատիստներից. Ֆաբիանո Կարունա, Լեյնիեր Դոմինգես, Վեսլի Սո, Ջեֆրի Քսյո: Ամերիկացիները կիսաեզրափակիչում 11:5 հաշվով ջախջախել են «Չինաստանի պանդաներ» թիմին:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին: Մրցանակային հիմնադրամը 40 հազար դոլար է, որից 20 հազարը կստանա մրցաշարի հաղթողը, 10 հազարը՝ 2–րդ տեղ գրաված թիմը: