Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 25.09.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում կհանդիպի Մագնուս Կառլսեն – Անիշ Գիրի զույգի հաղթողի հետ

Chess 24 շախմատային հարթակում ընթացող Banter Series կայծակնային շախմատի առցանց մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի առաջատար Լևոն Արոնյանը։ Նա նախ 1/8 եզրափակիչում 5,5։2,5 հաշվով հաղթեց անգլիացի Գավայն Ջոնսին, ապա քառորդ եզրափակիչում առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ՝ 5,5։3,5։ Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կհանդիպի Մագնուս Կառլսեն – Անիշ Գիրի զույգի հաղթողի հետ։

Քառորդ եզրափակիչ երրորդ խաղում ամերիկացի Վեսլի Սոն 6։4 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։ Նրա մրցակիցը հայտնի կդառնա այսօր կայանալիք Ֆաբիանո Կարուանա – Քսան Լիեմ Լի մրցամարտից հետո։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 36 հազար եվրո։ Կիսաեզրափակիչ մտած շախմատիստները նվազագույնը կստանան 3 հազարական եվրո պարգևավճար: Մրցաշարի հաղթողը կխրախուսվի 12 հազար, իսկ 2–րդ տեղը՝ 6 հազար եվրոյով։