Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kargapah
A A
Սպորտ

ՀՖՖ կարգապահական կոմիտե․ պատիժներ հայհոյանքների, ճայթռուկների, լուսատախտակի համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» տուգանվել է 100 հազար դրամով՝ «Լոռի ՖԱ»-ի հետ խաղում թիմի երկրպագուների կողմից մրցավարի հասցեին հայհոյանք պարունակող վանկարկումներ հնչեցնելու, 2020-21թթ մրցաշրջանի ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի դրույթները խախտելու համար։

Առաջին խմբում հանդես եկող «Վեստ Արմենիան» պատժվել է 80 հազար դրամով՝ «Գանձասար-Կապանի» հետ գավաթային խաղում 4-րդ մրցավարի լուսատախտակը մեխանիկական լինելու, դաշտի տեր ակումբի խաղերի կազմակերպման պատասխանատուի նախախաղային խորհրդակցությանը չմասնակցելու, հավատարմագրերի բացակայության, ռադիոհանգույց չլինելու համար։

«Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ին կմուծի 50 հազար տուգանք՝ «Սևանի» հետ գավաթային խաղում թիմի երկրպագուների կողմից պայթուցիկ հրավառություններ, ճայթռուկներ կիրառելու համար։