Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վթար
A A
Պաշտոնական

Երևանի Կենդանաբանական այգու մոտ բախվել են «ՎԱԶ-21015», «Skania» և «ԿամԱԶ» ավտոմեքենաները․ կան տուժածներ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 17:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21015» (վարորդ՝ Բենիամին Հ․), «Skania» (վարորդ՝ Հովհաննես Ա․, ծնված 1981 թ․) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Արտուշ Ա․, ծնված 1965 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

«ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արթուր Բ․-ն (ծնված 1983 թ․) և Արմեն Ա․-ն (ծնված 1991 թ․) ևս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։