Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե բոլոր տոկոսները զրոյացնենք, մեր տնտեսությունը կկանգնի փլուզման շեմին. Վիկտոր Ենգիբարյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հույս ունի, որ վարկային պարտավորություններին, տուգանքներին և տոկոսադրույքներին առնչվող խորհրդարանական լսումների մասնակիցների մեծ մասը այստեղ են՝ խնդիրը լուծելու, այլ ոչ մանիպուլացնելու շահագրգռությամբ․

«Քաղաքացիների հետ հանդիպելիս թիվ մեկ հարցը վարկերին է վերաբերում։ Բանկային համակարգը սպասարկում է ֆինանսական համակարգը՝ մեր դրամը։ Մենք տեսել ենք, թե ինչ էր տեղի ունենում, երբ դրամը ուներ ցածր արժեք։ ԿԲ-ին տարիների ընթացքում հաջողվել է ունենալ դրամի կայուն արժեք։ Ամեն որոշում ազդում է դրա կայունության և անկայունության վրա»։

Նրա ներկայացմամբ՝ ԿԲ-ն վարկեր չի տալիս, պետությունը վարկեր չի տրամադրում, սակայն կարգավորում է բանկային համակարգը․ «Ասում են՝ ինչո՞ւ բանկերին չենք ստիպում առավելագույն տոկոսադրույք սահմանել։ Այո, կարող եք սահմանել, ենթադրենք, 10 տոկոսը առավելագույն տոկոսադրույք, սակայն այդ դեպքում բանկերը ուղղակի կփակվեն։ Պետք է հստակ ընկալենք, որ փողը ապրանք է, եթե ձեռնտու չէ գնացեք ուրիշ բանկ։ Եթե վաղը ընդունենք օրենք, որ բոլոր տոկոսները կզրոյացվեն, մեր տնտեսությունը կկանգնի փլուզման շեմին, դա անթույլատրելի է»,- ասաց նա։