Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա. «Նոան» ջախջախեց «Ուրարտուին»՝ նրա իսկ դաշտում

Այսօր մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրը: Առաջին խաղում «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց «Նոային»:

Սանա Գոմեսի գրանցած դուբլի շնորհիվ հյուրերը ընդմիջման գնացին երկու գնդակի առավելությամբ: Երկրորդ կեսում Բենիկ Հովհաննիսյանը եռապատկեց հաշիվը և խոշոր հաղթանակ պարգևեց Հայաստանի գործող փոխչեմպիոնին:

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 7 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում ընթացող հենց «Ուրարտուին»: Աղյուսակը 9 միավորով գլխավորում է առաջնության նորել «Վանը»: