Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Պաշտոնական

Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ։

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առիթով:

Մոտ երեք տասնամյակ առաջ վերահաստատեցինք ինքնիշխան և անկախ պետություն ունենալու մեր կամքը՝ դառնալով մեր իսկ անվտանգության երաշխավորը և բարեկեցության ապահովողը: Բացի դրանից` ինքնիշխան և անկախ Հայաստանը դարձավ Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականության մարմնավորողը։ 

Անկախությունը տրված արժեք չէ, այն ձեռք է բերվում նվաճելով։ Ի դեպ, մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը։ Երկրաշարժը, Խորհրդային միության փլուզումը, Արցախյան պատերազմը լուրջ փորձություններ էին, բայց հայ ժողովուրդն իր հավաքական իմաստնության շնորհիվ կարողացել է այդ ծանր ճանապարհը պատվով հաղթահարել և նույնիսկ մեծ հաղթանակներ գրանցել։ 

Եվ այսօր ներկայիս անկախ, ինքնիշխան, դիմակայուն, պաշտպանունակ ու ժողովրդավար Հայաստանն է ապագա սերունդների հզորության ու պետականության հավիտենության երաշխավորը:

Շնորհավոր տոնդ, հա՛յ ժողովուրդ»: