Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» պոտենցիալ մրցակիցը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում

ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացել է Եվրոպայի Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

Երևանի «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում սլովենական «Ցելյեի» արգելքը հաղթահարելու դեպքում փլեյ-օֆֆում կհանդիպի Սերբիայի «Ցրվենա Զվեզդայի» հետ, որին չեմպիոնների լիգայում հաղթել է հենց մեր թիմին պայքարից դուրս բերած Կիպրոսի «Օմոնիան»:

Փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 1-ին։ «Արարատ-Արմենիա» - «Ցելյե» զույգի հաղթողը հանդես կգա իր հարկի տակ։