Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 17.09.
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիային» հաղթած «Օմոնիան» մտավ նաև փլեյ-օֆֆ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան որակավորման 3-րդ փուլի հանդիպումները:

«Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած Կիպրոսի «Օմոնիան» այս անգամ 11մ հարվածաշարով հաղթեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»՝ 1:1, 11մ՝ 4:2: Փլեյ-օֆֆում կիպրոսցիները կհանդիպեն Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսի» հետ: Հաղթանակի դեպքում նրանք կմտնեն չեմպիոնների լիգայի խմբային փուլ, իսկ պարտության դեպքում պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային փուլում:  

 

Նորվեգական «Մոլդեն» չեզոք դաշտում նույնպես 11մ հարվածներով հաղթեց ադրբեջանական «Ղարաբաղին»՝ 0:0, 11մ՝ 6:5: Դանիայի չեմպիոն «Միդտյուլանդը» սեփական դաշտում ջախջախեց շվեյցարական «Յանգ Բոյզին»՝ 3:0: Հունգարական «Ֆերենցվարոշն» իր հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց Խորվաթիայի «Դինամոյին», իսկ Թել Ավիվի «Մաքաբին» նվազագույն հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Բրեստի «Դինամոյին»:

 

Իսկ ահա ոչ չեմպիոն թիմերի պայքարում հաջող են հանդես գալիս Կիևի «Դինամոն», բելգիական «Գենտը» և հունական ՊԱՕԿ-ը, որոնք այս փուլում առավելության հասան համապատասխանաբար Նիդեռլանդների ԱԶ-ին (2:0), ավստրիական «Ռապիդի» (2:1) և պորտուգալական «Բենֆիկայի» (2:1) նկատմամբ:

Փլեյ-օֆֆում հաղթողներն արդեն կորոշվեն երկու հանդիպումների արդյունքներով: Խաղերը կկայանան սեպտեմբերի 22-23-ին և 29-30-ին: 

 

Ահա փլեյ-օֆֆի զույգերը

«Սլավիա» (Պրահա) - «Միդտյուլանդ»

«Մաքաբի» (Թել Ավիվ) - «ՌԲ Զալցբուրգ»

«Օլիմպիակոս» - «Օմոնիա»

«Մոլդե» - «Ֆերենցվարոշ»

«Կրասնոդար» - ՊԱՕԿ

«Գենտ» - «Դինամո» (Կիև)