Բացել լրահոսը Փակել լրահոսը
ծառ
A A
Մարզեր

Խորը էտ, թե՞ հատում․ Վանաձորում ծառեր են հատվել (տեսանյութ)

Վանաձորի Բանակի փողոցում, «Գեւ» մարկետի դիմաց ծառեր են հատվել, այս մասին ահազանգել են բնակիչները։ Ահազանգի հիման վրա Լոռու մարզպետարանի Բնապահպանության վարչության աշխատակիցները տեղում ուսումնասիրություն են կատարել։ 

«Տվյալ ժամանակահատվածում էտ չի կարելի իրականացնել, պետքա տերևաթափ լինի նոր։ Սա խորը էտ էլ չի կարելի անվանել, ուղղակի կարելի է ասել ծառերը ոչնչացման եզրին են»,- ասել է Լոռու մարզպետարանի գյուղ․ և Բնապահպանության վարչության, բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը։ 

Մանրամասները՝ Վանաձորի «Ֆորտունա» ՀԸ տեսանյութում