Բացել լրահոսը Փակել լրահոսը
119483187_1555668544606212_888786023323902039_n
A A
Պաշտոնական

Երևան-Սևան-Իջևան ճանապարհի մի հատվածը փակ կլինի

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի կմ 26+000-կմ 32+580 (աջ կողմ) հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ն աջակողմյան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

 Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է ձախակողմյան հատվածով:
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում վարորդներին խստորեն հետևել ճանապարհային նշաններին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն