Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թույլ մի տվեք ձեզ ներքաշել քաղաքական դաշտ և օգտագործել. Նազելի Բաղդասարյանի կոչը ուսանողներին (տեսանյութ)

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարեց՝ Շիրակի պետական համալսարանից ահազանգ է ստացել, որ խոչընդոտվում է ուսանողների ազատ կամարտահայտման իրավունքը․

«Ահազանգի հենքում նշվում էր, որ որոշակի քաղաքական ուժերի կողմից քաղաքական կոնտեքստ պարունակող տեսանյութերը փորձում են ուղղորդել և տարածել ուսանողների շրջանում»։

Պատգամավորն այս գործընթացը մտահոգիչ համարեց և հիշեցրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարություններն այն մասին, որ ուսումնական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքական։

Բաղդասարյանը հրավիրեց  Հոգաբարձուների խորհրդի անդամների, նախարարության ուշադրությունը այս իրավիճակին, ասաց՝ ակնկալում է լսել նաև ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարի կարծիքը։

«Թույլ մի տվեք ձեզ ներքաշել քաղաքական դաշտ և օգտագործել որպես գործիք»,-այսպիսի կոչով դիմեց Բաղդասարյանը ուսանողներին՝ չբացառելով, որ ուսանողներին առաջիկայում կփորձեն ներքաշել Գյումրիում սպասվող քաղաքական գործընթացների մեջ։