A
A
Հայկ Մարտիրոսյանը վստահ հաղթեց և մտավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Հայկ Մարիտրոսյանը վստահ մեկնարկեց առցանց անցկացվող կայծակնային շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
1/8 եզրափակիչ փուլում մեր գրոսմայստերը 20,5:7,5 հաշվով պարտության մատնեց Գերմանիան ներկայացնող միջազգային վարպետ Վինսենտ Կեյմերին: Քառորդ եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի իրանցի Փարհամ Մաղսուդլու և հնդիկ Ռաշեմբաբու Պագնանանդա զույգի հաղթողի հետ:
Ի դեպ, ամերիկահայ շախմատիստ Սեմուել Սևյանը նույնպես հաջող է մեկնարկել առաջնությունում: Մեկնարկային մրցամարտում մեր հայրենակիցը 15,5:9,5 հաշվով պարտության մատնեց իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբաեին: